Ռուսաստանը հոկտեմբերի 7-ի գիշերը լայնածավալ հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարբեր շրջանների, այդ թվում՝ Կիևի ուղղությամբ։ Կիևում հարձակման հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Կլիչկոյի խոսքով՝ զոհերը հայտնաբերվել են Դարնիցկի խիտ բնակեցված շրջանում բռնկված հրդեհի վայրում։ Փրկարարները հրդեհի ժամանակ երկու մարդու փրկել են։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր ուժերը լայնածավալ հարվածներ են հասցրել Կիևում և Ուկրաինայի այլ շրջաններում գտնվող թիրախների ուղղությամբ։ Նախարարության տվյալներով՝ հարվածներ են հասցվել նաև Օդեսայի շրջանում գտնվող նավահանգստային ենթակառուցվածքներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար օգտագործվող ծովային նավերին։







