Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մանակցելու համար։ Այս մասին Իրանի նախագահը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում․
«Ի սրտե երախտագիտությունս եմ հայտնում մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակության ներկայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից մեծարգո վարչապետի կողմից արտահայտած ցավակցության համար։ Մենք երբեք չենք մոռանա այս բարի կամքի դրսևորումը։ Հույս ունեմ, որ Իրանի և Հայաստանի երկու վեհ ժողովուրդների միջև պատմական ու բարեկամական հարաբերությունները, որոնք մշտապես հիմնված են եղել փոխադարձ շահերի, բարիդրացիության սկզբունքի և փոխադարձ հարգանքի վրա, կշարունակեն էլ ավելի առավել զարգանալ։ Մեր նահատակ Առաջնորդը մշտապես ընդգծում էր Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը և Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան»։ Մեր քաղաքականությունը երկկողմ հարաբերությունների համակողմանի ամրապնդումն ու զարգացումն է»,- գրել է Փեզեշքիանը։







