24-08-2026 / 14:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատել են պետական սահմանի շուրջ 13 կմ հատված. Բայրամով

2026/07/09 12:03
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատել են պետական սահմանի շուրջ 13 կիլոմետր հատված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Սահմանազատման և սահմանագծման գործընթացը շարունակվում է։ Այդ նպատակով երկու երկրների կողմից ստեղծվել են հատուկ հանձնաժողովներ, որոնք գլխավորում են փոխվարչապետերը։ Կատարված աշխատանքից արդեն իսկ կան առաջին դրական արդյունքները։ Վերջին տարիներին սահմանազատվել է պետական սահմանի շուրջ 13 կիլոմետր հատված»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Բացի այդ, ըստ նրա, Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցված կարգով ընդունել և երկու երկրներում հաստատել են մի շարք նորմատիվ իրավական ակտեր, որոնք կարգավորում են հանձնաժողովների գործունեությունն ու սահմանում նրանց հետագա աշխատանքը։

Բայրամովը նաև հայտնել է, որ Բաքուն և Երևանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման գործընթացը շարունակել հյուսիսից հարավ ուղղությամբ՝ սկսած Վրաստանի հետ սահմանի հատման կետից մինչև Իրանի Իսլամական Հանրապետության սահման։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ «այս գործընթացի շրջանակներում կարգավորվելու են նաև անկլավային/էքսկլավային գյուղերին առնչվող հարցերը»։

Tags: ԱդրբեջանՀայաստանսահմանազատում
Նախորդ Լուրը

Փեզեշքիանը հայերենով երախտագիտություն է հայտնել Փաշինյանին

Հաջորդ Lուրը

«Pars Air»-ը Շիրազ-Երևան-Շիրազ երթուղով կանոնավոր չվերթներ է մեկնարկել

Այլ Լուրեր

Անվտանգություն

Իրանը հարևաններին զգուշացրել է չմիանալ երկրի դեմ տնտեսական պատերազմին

24/08/2026
Թուրքիա

Հյուսիսային Կիպրոսի ինքահռչակ թուրքական հանրապետությունը ՀՀ քաղաքացիների համար հյուպատոսական վիզան կփոխարինի էլեկտրոնայինով

24/08/2026
Թուրքիա

Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացը համաներում կամ ՔԲԿ-ի հետ բանակցություն չի ենթադրում

21/08/2026
Հաջորդ Lուրը

«Pars Air»-ը Շիրազ-Երևան-Շիրազ երթուղով կանոնավոր չվերթներ է մեկնարկել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը հարևաններին զգուշացրել է չմիանալ երկրի դեմ տնտեսական պատերազմին

24/08/2026

Հյուսիսային Կիպրոսի ինքահռչակ թուրքական հանրապետությունը ՀՀ քաղաքացիների համար հյուպատոսական վիզան կփոխարինի էլեկտրոնայինով

24/08/2026

Իրանն ու Թուրքիան պատրաստվում են երկաթուղային նոր համաձայնագիր ստորագրել

24/08/2026

ԵՄ-ն 6,1 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար

24/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)