Մերձավոր Արևելքում մի քանի օր տևած հարաբերական հանգստությունից հետո լարվածությունը կրկին սրվել է։ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ՝ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել տարածաշրջանում ամերիկյան ուժերի ուղղությամբ, որը, ըստ ԱՄՆ-ի, կանխվել է: Այս մասին հայտնում է «CNN»-ը։
Դրանից մի քանի ժամ անց ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան համատեղ հարվածներ են հասցրել Իրաքում գործող իրանամետ «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժեր» խմբավորմանը: Կառույցից հայտնել են, որ հարվածների հետևանքով իրենց մի շարք բազաներ են թիրախավորվել, զոհվել է առնվազն 20 մարդ, ևս 32-ը՝ վիրավորվել։
Հարվածներից հետո Իրաքի վարչապետ Ալի Ֆալիհ Ալ-Զաիդին արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։








