23-09-2026 / 11:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին

2026/08/06 11:14
Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին հանդես է եկել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին «հույսի իրավունք» տրամադրելու կոչով։ Նա նաև հայտարարել է, որ ազատ արձակման հնարավորություն պետք է տրվի նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ ինքը Դեմիրթաշի հետ կապ է պահպանում փաստաբանների միջոցով։ «Սելահաթթին Դեմիրթաշը պետք է վերադառնա տուն, Ահմեթները (Մարդինի նախկին քաղաքապետ Ահմեթ Թուրքը և Էսենյուրթի նախկին քաղաքապետ Ահմեթ Օզերը) պետք է վերադառնան իրենց պաշտոններին, իսկ Օջալանին պետք է տրամադրվի «հույսի իրավունքը»*։ Թուրքիան պետք է խաղաղություն գտնի։ Մեր նպատակը Թուրքիայի և ողջ տարածաշրջանի խաղաղությունն է»,- նշել է Բահչելին։

Բահչելին այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ստորագրել է «ահաբեկչությունից զերծ Թուրքիա» նախաձեռնության շրջանակում մշակված օրինագիծը։ Այն նախատեսում է ստեղծել իրավական հիմք PKK-ի զինաթափման և ինքնալուծարման գործընթացի հաջորդ փուլի համար, այդ թվում՝ սահմանելով պատժաչափերի մեղմացման կանոններ PKK անդամների կամ կառույցի հետ համագործակցողների համար։

«Այս ստորագրությամբ մեր հազարամյա եղբայրությունը կրկին հաստատվեց։ Հաղթեցին թուրքերը, քրդերը և բոլորը՝ անկախ լեզվից կամ ինքնությունից։ Հաղթեցին Թուրքիայի 86 միլիոն քաղաքացիները և Մերձավոր Արևելքի ժողովուրդները։ Միաժամանակ առաջին քայլն արվեց՝ խափանելու գլոբալ նախագծերը»,- ասել է նա։

Բահչելին նշել է, որ նախաձեռնությունը պետական նախագիծ է և իրականացվում է նախագահի, խորհրդարանի և պետական կառույցների համակարգված աշխատանքի շրջանակում։ Միաժամանակ, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Աբդուլլահ Գյուլերը հայտարարել է, որ օրենքը կգործի միայն այն բանից հետո, երբ պետական մարմինները պաշտոնապես հաստատեն, որ PKK-ն և դրա բոլոր կառույցները լիովին զինաթափվել և ինքնալուծարվել են։

Նրա խոսքով՝ օրինագիծը վերաբերում է PKK-ի հետ կապված մի շարք «հանցագործությունների», այդ թվում՝ անդամակցությանը, ղեկավարությանը, օժանդակությանը և քարոզչությանը, սակայն չի տարածվում դիտավորությամբ սպանությունների և ցմահ կամ խիստ ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցագործությունների վրա։

Օրինագիծը խորհրդարան է ներկայացվել շուրջ 360 պատգամավորի ստորագրությամբ, այդ թվում՝ խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի և Դևլեթ Բահչելիի կողմից։ Սպասվում է, որ այն պարտադիր սպասման ժամկետից հետո կքննարկվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արդարադատության հանձնաժողովում։

*«Հույսի իրավունքը» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական սկզբունք է, որի համաձայն՝ ցմահ ազատազրկված անձին պետք է տրվի ազատ արձակվելու իրատեսական հնարավորություն՝ պատժի պարբերական վերանայման միջոցով, եթե նա ապացուցել է իր վերասոցիալականացումը։

Tags: ԴեմիրթաշԹուրքիաՕջալան
Նախորդ Լուրը

Սիստան և Բելուջիստանում ձերբակալվել է ութ ահաբեկիչ. ԻՀՊԿ

Հաջորդ Lուրը

Ադրբեջանում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանն ու ԱՄՆ-ը Նյու Յորքում միջնորդավորված բանակցություններ են անցկացրել

23/09/2026
ԱՄՆ

Զելենսկի. Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումները

23/09/2026
Ադրբեջան

Նյու Յորքում հանդիպել են Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները

23/09/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների չվերթների իրականացումը դեպի երկիր

23/09/2026

«TRIPP»-ը կարող է նոր փուլ բացել Հայաստանի տնտեսության համար. Փաշինյան

23/09/2026

Իրանն ու ԱՄՆ-ը Նյու Յորքում միջնորդավորված բանակցություններ են անցկացրել

23/09/2026

Զելենսկի. Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումները

23/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)