Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Բախթիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հասանովը ձերբակալվել է այս տարվա հունիսին և պահվել միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնում, որտեղից էլ նրան տեղափոխել են օդանավակայան և արտաքսել Ռուսաստանի տարածքից։ Նախորդ տարի Հասանովին նաև զրկել էին ՌԴ քաղաքացիությունից:








