Իրաքն առաջարկել է Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ անվտանգության համակարգման խորհուրդ ստեղծել՝ տարածաշրջանային երկու մրցակիցների միջև վստահությունը վերականգնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջին հայտնել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը Թեհրանի և Էր Ռիադի միջև ձևավորված «վստահության ճգնաժամի» հաղթահարումն է։
Անվտանգության նոր մեխանիզմի վերաբերյալ Իրանը և Սաուդյան Արաբիան առայժմ պաշտոնական արձագանք չեն ներկայացրել։







