Կատարի հյուսիսային ափերի մոտ նավթատար լցանավը մի քանի արկերի հարվածների է ենթարկվել։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների կենտրոնը (UKMTO)։
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Կատարի Մադինաթ աշ Շամալ քաղաքից մոտ 94 կմ հյուսիս։ Հարվածների հետևանքով տուժածների մասին տեղեկություններ կան, սակայն նրանց թիվը և վիճակը չեն հստակեցվում։ Հայտնի չէ նաև, թե որ երկրի դրոշի ներքո է նավարկում լցանավը։
Միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ հետաքննություն է իրականացվում։ Կատարի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը։
Հարձակումը տեղի է ունեցել Պարսից ծոցի արևմտյան հատվածում, որտեղ վերջին շաբաթներին նավերի դեմ նման միջադեպեր գրեթե չեն արձանագրվել։








