26-08-2026 / 12:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ուկրաինան աստիճանաբար պարտվում է պատերազմում․ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար

2026/08/26 11:17
Անվտանգություն, Միջազգային, Քաղաքականություն

Ուկրաինան աստիճանաբար պարտվում է Ռուսաստանի դեմ պատերազմում և իրավիճակը փոխելու համար ունի ընդամենը մի քանի ամիս։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը։

Ֆյոդորովը պնդել է, որ Կիևը չունի պատերազմում հաղթանակի հասնելու միասնական ռազմավարություն, իսկ նորարարությունների դանդաղ ներդրումը խոչընդոտում է երկրի ռազմական ներուժի օգտագործմանը։

«Կարծում եմ՝ այժմ շրջադարձային փուլ է, որը կորոշի մեր հետագա ընթացքը, բայց կարծես թե մենք աստիճանաբար, դանդաղորեն պարտվում ենք»,- ասել է Ֆյոդորովը՝ ընդգծելով, որ այս գնահատականը զգալիորեն տարբերվում է Կիևի պաշտոնական հռետորաբանությունից։

Նրա խոսքով՝ Ուկրաինան դեռ «բոլոր հնարավորություններն ունի» հաղթելու, սակայն շտապ անհրաժեշտ է մշակել պատերազմին վերջ տալու հստակ ծրագիր։ Պաշտոնաթող նախարարը հայտարարել է, որ պատերազմի ընթացքի վրա բացասաբար են ազդում ոչ միայն ռազմական խնդիրները, այլև համակարգային կոռուպցիան, հովանավորչական ցանցերը և պետական կառույցների քաղաքական անկախության պակասը։

Ֆյոդորովի գնահատմամբ՝ Ուկրաինայի պետական համակարգն աշխատում է ընդամենը մոտ 5 տոկոս արդյունավետությամբ, իսկ երկրի ունեցած տեխնոլոգիական ներուժը լիարժեք չի օգտագործվում։ Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է զարգացնել արհեստական բանականությամբ կառավարվող անօդաչու սարքեր, էժան հակահրթիռային համակարգեր և սեփական բալիստիկ հրթիռների ծրագիր։

«Տեխնոլոգիաներն արդեն գոյություն ունեն և կարող են ամբողջությամբ կանգնեցնել ռուսներին, սակայն տեսլականի բացակայության պատճառով մենք դրանք չենք կիրառում»,-ասել է նա։

Ֆյոդորովը նաև հայտարարել է, որ այս տարի Ռուսաստանի վառելիքային և ռազմական լոգիստիկ համակարգերի դեմ իրականացված ուկրաինական անօդաչու գործողությունների կազմակերպման գործում առանցքային դեր է ունեցել իր թիմը։ Նրա խոսքով՝ առաջիկա մի քանի ամիսներին դեռ կա այդ ռազմավարությունը շարունակելու հնարավորություն, սակայն, ըստ նրա, Մոսկվան ժամանակի ընթացքում կարող է հարմարվել ուկրաինական նոր մարտավարությանը։

Հիշեցնենք, որ 35-ամյա Ֆյոդորովը պաշտոնանկ է արվել նախորդ ամիս՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց ընդամենը վեց ամիս անց: Նրա պաշտոնանկությունը Ուկրաինայում շաբաթներ շարունակվող բողոքի ցույցերի պատճառ էր դարձել։ Ֆյոդորովն ավելի վաղ կոչ էր արել պատերազմի պայմաններում երկրում ընտրություններ անցկացնել՝ հայտարարելով, որ Ուկրաինան բախվում է կառավարման համակարգային ճգնաժամի։ 

Tags: ՈւկրաինաՈւկրաինա-ՌԴ պատերազմՌԴ
Նախորդ Լուրը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը մեկնել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ

Հաջորդ Lուրը

Թուրքիան փոխել է Սիրիայի քաղաքացիների համար վիզայով մուտքի պայմանները

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը մեկնել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ

26/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն առայժմ չի պատրաստվում նոր հարվածներ հասցնել Իրանին. Axios

26/08/2026
ԱՄՆ

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

25/08/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիան փոխել է Սիրիայի քաղաքացիների համար վիզայով մուտքի պայմանները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը և ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարեն հրադադարի մասին․ ԶԼՄ-ներ

26/08/2026

Թուրքիան փոխել է Սիրիայի քաղաքացիների համար վիզայով մուտքի պայմանները

26/08/2026

Ուկրաինան աստիճանաբար պարտվում է պատերազմում․ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար

26/08/2026

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը մեկնել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ

26/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)