27-08-2026 / 16:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը 2027 թվականից Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

2026/08/27 14:58
Կարևոր, Հայաստան, Միջազգային, Քաղաքականություն

Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդի պաշտոն կստեղծի։ «Արմենպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի նիստում ընդունված որոշմամբ նախատեսվում է Լեհաստանում Հայաստանի դեսպանությանը կից սահմանել ռազմական կցորդի հաստիք, իսկ նշանակված անձը իր պարտականությունները կստանձնի 2027 թվականի հունվարի 1-ից։

Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանության և ռազմատեխնիկական համագործակցության խորացման նպատակով։ Երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության հիմքում, մասնավորապես, 2004 թվականին ստորագրված պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրն է, ինչպես նաև 2026 թվականի փետրվարի 26-ին Վարշավայում ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին նոր համաձայնագիրը։

ՀՀ կառավարության հիմնավորման համաձայն՝ ռազմական կցորդի ներկայությունը Լեհաստանում պետք է նոր խթան հաղորդի երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությանը և նպաստի ռազմատեխնիկական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը։

Ներկայում Հայաստանի և Լեհաստանի պաշտպանական համագործակցությունն ընդգրկում է հրահանգիչների պատրաստում, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցություն, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության, ներքին աուդիտի և հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրման ոլորտներում փորձի փոխանակում։

Հետագայում նախատեսվում է համագործակցությունն ընդլայնել նաև ռազմական կրթության, սերժանտական կազմի պատրաստության, անձնակազմի մարտական պատրաստության, ռազմական բժշկության և այլ ուղղություններով։

Ռազմական կցորդը, մասնավորապես, պատասխանատու կլինի երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև պաշտոնական կապերի հաստատման և խորացման, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկման, ինչպես նաև հայկական պատվիրակությունների այցերի կազմակերպմանն աջակցելու համար։

Նա նաև կապահովի հայկական կողմի ներկայացվածությունը Լեհաստանում անցկացվող զորահանդեսներին, զորավարժություններին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին, ինչպես նաև այցերը ռազմաուսումնական հաստատություններ և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։

Կառավարության հիմնավորման մեջ ընդգծվում է, որ Հայաստանը Լեհաստանը դիտարկում է նաև որպես կարևոր կամուրջ Հայաստանի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Եվրոպական միության միջև։

Նշվում է, որ ռազմական կցորդի պաշտոնի ստեղծումը իրավական հիմք կստեղծի նրա գործունեության համար և նոր որակ կհաղորդի Հայաստանի ու Լեհաստանի պաշտպանական և ռազմատեխնիկական գործընկերությանը։

Tags: ԼեհաստանՀայաստանՌազմական կցորդ
Նախորդ Լուրը

Թուրք մարզիկը ներողություն է խնդրել հայ մարզիկից

Հաջորդ Lուրը

Հրաժարական է տվել Վրաստանի փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն. ի՞նչ է հայտնի

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանն ու ԱՄԷ-ն հուշագիր են ստորագրել

27/08/2026
Վրաստան

Հրաժարական է տվել Վրաստանի փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն. ի՞նչ է հայտնի

27/08/2026
Թուրքիա

Թուրք մարզիկը ներողություն է խնդրել հայ մարզիկից

27/08/2026
Հաջորդ Lուրը

Հրաժարական է տվել Վրաստանի փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն. ի՞նչ է հայտնի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն ու ԱՄԷ-ն հուշագիր են ստորագրել

27/08/2026

ԱՄՆ-ի որոշումից հետո Սիրիայի նախագահը Visa քարտով վճարում է կատարել

27/08/2026

Հրաժարական է տվել Վրաստանի փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն. ի՞նչ է հայտնի

27/08/2026

Հայաստանը 2027 թվականից Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

27/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)