04-12-2025 / 09:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանագետն ադրբեջանական կողմի հերթական հակահայկական քարոզչական հնարքն է բացահայտել

2020/06/15 14:05
Ադրբեջան, Իրան, Հայաստան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով Բաքվում Իրանի դեսպանի հանդիպմանը այսպես կոչված  «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպության ղեկավարների հետ, գրել է, որ հանդիպման վերաբերյալ կողմերի տարածած հաղորդագրություններում բովանդակային լուրջ տարբերություններ կան։ 

Ոսկանյանը թեմայի վերաբերյալ մասնավորապես գրել է․

«Ինչպես գիտեք, հունիսի 11-ին Բաքվի բռնապետի քարոզչամեքենան սկզբնապես «Թվիթեր» սոցիալական ցանցում տեղեկատվություն էր տարածել, որ, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպության ղեկավար և անդամներ հորջորջվող անձինք հանդիպել են Բաքվում Իրանի դեսպանի հետ, նշելով, թե վերջինս իբր «կրկին հայտնել է Իրանի լիակատար աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջության կապակցությամբ և դատապարտել է Հայաստանի բռնազավթումը»։

Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքը սակայն բովանդակային առումով բավական տարբեր տեղեկություն է հրապարակել։ Դրանում մասնավորապես չկա որևէ հիշատակում իբր «Հայաստանի բռնազավթման դատապարտման» մասին, մինչդեռ կա հստակ արձանագրում խնդիրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։

Ինչ վերաբերում է «տարածքային ամբողջականությանը», ապա իրանցի տարբեր պաշտոնյաներ այս սկզբունքի մասին հայտարարություններն անում են ելնելով հիմնականում երկու հանգամանքից՝ մի կողմից Իրանը բազմէթնիկ քաղաքական միավոր է և ունի անջատողականության անթեղված օջախներ երկրի տարբեր հատվածներում, իսկ մյուսից՝ պաշտոնական Թեհրանը դեմ է Մերձավոր Արևելքում իր դաշնակից Սիրիայի և Իրաքի մասնատմանը։

Մեկ այլ կարևոր նրբություն էլ կա՝ Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, դատելով միջազգային իրավունքի մեր մասնագետների հետ խորհդակցություններից, ամենևին չի ենթադրում Արցախի դրա մաս լինելը, որովհետև Արցախը և Ադրբեջանը զուգահեռաբար անկախացել են ԽՍՀՄ-ից, ինչից բխում է, որ առաջինը երբևէ մաս չի կազմել անկախ Ադրբեջանի։

Ուշագրավ է, որ իրանական պաշտոնական աղբյուրում հստակորեն արձանագրվել է, այսպես կոչված (որակումն իմն է), «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպություն (sic!) բնորոշումը, ինչը ցույց է տալիս որ Իրանի դեսպանի հետ հանդիպող անձինք ընդունվել են որպես կազմակերպության, այլ ոչ թե Արցախի գոյություն չունեցող ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ։

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմից տարածված լրատվության մեջ՝ Իրանի դեսպանի հետ հանդիպման բովանդակային մասում բացահայտ ապատեղեկատվություն ներառելը և ցանկալին իրականություն ներկայացնելը քարոզչական պարզունակ հնարք է՝ միտված իբր սեպ խրելու հայ-իրանական հարաբերությունների մեջ՝ ելնելով Հայաստանը նաև հարավից շրջափակելու թուրք-ադրբեջանական անթաքույց ծրագրի «տրամաբանությունից»։

Եվ վերջում, կարծում եմ՝ ճիշտ կլիներ, եթե Բաքվում Իրանի դեսպանը մինչև այս արհեստածին կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպելը նկատի ունենար, որ դրա ղեկավար հորջորջվող Թուրալ Գանջալիևը սերտ կապեր ունի ԱՄՆ-ում իսրայելական լոբբիստական կառույցների հետ, ինչի մասին տեղեկատվությունը հասանելի է նաև համացանցային բաց աղբյուրներում»։

Նախորդ Լուրը

Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում օպերացիա է սկսել PKK-ի դեմ

Հաջորդ Lուրը

Բաքվում հարձակվել են Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարի վրա

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Հայաստան

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հաջորդ Lուրը

Բաքվում հարձակվել են Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարի վրա

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)