22-10-2026 / 10:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բաղայի․ ԱՄՆ-ն բանակցությունների փոխարեն փորձում է իր պայմանները թելադրել

2026/10/22 10:01
ԱՄՆ, Իրան, Քաղաքականություն

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային քննադատել է բանակցությունների հարցում ԱՄՆ-ի մոտեցումը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը ձգտում է ոչ թե բանակցել, այլ միակողմանիորեն թելադրել իր պահանջները։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին Բաղային գրել է X-ի իր էջում:

«ԱՄՆ վարչակազմի կողմից դիվանագիտական պարտավորություններն անտեսելը և ուժի ու ճնշման կիրառման վրա հենվելն ի՞նչ կապ ունի իրանցիների կրոնական համոզմունքների հետ»,- նշել է Բաղային՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն հայտարարությանը, որ Իրանի հետ համաձայնության հասնելը դժվար է, քանի որ «երկրի ղեկավարությունը գտնվում է շիա արմատական հոգևորականների վերահսկողության ներքո, որոնք առաջնորդվում են աստվածաբանական համոզմունքներով»։

Բաղայիի խոսքով՝ հավատը չի բացառում բանականությունը, ինչպես որ աշխարհիկ լինելը պարտադիր չէ, որ ենթադրի ողջամտություն։ Նրա գնահատմամբ՝ բանակցություններն արդյունավետ վարելու հիմնական խոչընդոտը Իրանի կրոնական համոզմունքները չեն, այլ ամերիկյան բանակցային վարքագիծը, որն ավելի շատ նման է սեփական պահանջները միակողմանիորեն թելադրելուն, քան իրական դիվանագիտության։

«Չի կարելի մյուս կողմից զիջումներ ակնկալել՝ միաժամանակ պատրաստ չլինելով փոխադարձ զիջումների։ Չի կարելի սեփական պահանջները թելադրել, անտեսել մյուս կողմի օրինական շահերը և միաժամանակ ակնկալել կայուն համաձայնություն»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Բաղայինը նաև կոչ է արել Իրանի կրոնական համոզմունքների վերաբերյալ գաղափարական կանխակալ դատողություններ անելու փոխարեն հասկանալ երկրի ռազմավարական շահերն ու անվտանգության հիմնավոր մտահոգությունները։ Նա ԱՄՆ-ին հորդորել է մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն «պատասխան տալ իր ստանձնած պարտավորությունները խախտելու և խոստումները չկատարելու համար»։

Tags: ԱՄՆ-Իրան պատերազմ
Նախորդ Լուրը

NYT․ ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ նոր հարվածների ծրագրեր են մշակել

Այլ Լուրեր

ԱՄՆ

NYT․ ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ նոր հարվածների ծրագրեր են մշակել

22/10/2026
Անվտանգություն

Թուրքիան, Կատարը, Պակիստանն ու Ինդոնեզիան ռազմական համագործակցության զարգացման հուշագիր են ստորագրել

22/10/2026
ԱՄՆ

Ուիթքոֆը Պուտինին կոչ է արել վերսկսել Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները

21/10/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բաղայի․ ԱՄՆ-ն բանակցությունների փոխարեն փորձում է իր պայմանները թելադրել

22/10/2026

NYT․ ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ նոր հարվածների ծրագրեր են մշակել

22/10/2026

Թուրքիան, Կատարը, Պակիստանն ու Ինդոնեզիան ռազմական համագործակցության զարգացման հուշագիր են ստորագրել

22/10/2026

Ուիթքոֆը Պուտինին կոչ է արել վերսկսել Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները

21/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)