Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք։
Ըստ կառույցի, հաշվի առնելով ԱՄԷ շուկայում ձևավորված մեծ պահանջարկը, ՍԱՏՄ-ն պատրաստ է ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող շահագրգիռ ընկերություններին կապել ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցություն հաստատելու նպատակով։
Պահանջարկ ունեցող արտադրանքն իշխան ձուկն է՝ 4 կգ և ավելի քաշով։ Այն պետք է համապատասխանի անվտանգության համար սահմանված պահանջներին։
Տեսչական մարմինն առաջարկել է համապատասխան խմբաքանակներ ունեցող և արտահանող կազմակերպության հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնած ընկերություններին կապ հաստատել ՍԱՏՄ-ի հետ։






