12-09-2026 / 15:15
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր

2026/09/12 13:30
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ միջնորդությամբ անցկացվող բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր։ «The Times of Israel»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյան։

Հաջորդ հանդիպումը նախատեսված էր հաջորդ շաբաթ Հռոմում, սակայն այժմ այն կանցկացվի հոկտեմբերին։ Միաժամանակ, երկու երկրների դեսպանները կշարունակեն հանդիպել ԱՄՆ պետդեպարտամենտում՝ քննարկելու համաձայնեցված շրջանակային պայմանավորվածության իրականացումը։

Պայմանավորվածության նպատակն է զինաթափել «Հեզբոլլահ»-ին և ապահովել Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերումը Լիբանանի հարավային շրջաններից։

Իսրայելցի պաշտոնյան բանակցությունների հետաձգումը պայմանավորել է ժամանակացույցի հետ կապված խնդիրներով։ Միևնույն ժամանակ, այս զարգացումը կարող է վկայել բանակցությունների ընթացքի դանդաղման մասին՝ հաշվի առնելով Իսրայելում առաջիկա ընտրությունները և «Հեզբոլլահ»-ի կողմից համաձայնության դիմադրությունը։

Լիբանանցի պաշտոնյան «The Times of Israel»-ին հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Լիբանանի հարավում իրականացվող «անկանոն» հարվածները խոչընդոտում են «Հեզբոլլահ»-ի զինաթափմանն ուղղված Բեյրութի ջանքերին։

Իսրայելական կողմը, իր հերթին, պնդում է, որ Լիբանանի զինված ուժերը դեռևս պատրաստ չեն այդ գործընթացը լիարժեք իրականացնելու։

Tags: ԻսրայելԼիբանանՀեզբոլլահ
Նախորդ Լուրը

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի ևս վեց շրջան

Հաջորդ Lուրը

Պակիստանն առաջին անգամ դեսպան ունի Հայաստանում

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Պակիստանն առաջին անգամ դեսպան ունի Հայաստանում

12/09/2026
Մերձավոր Արևելք

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի ևս վեց շրջան

12/09/2026
Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին

12/09/2026
Հաջորդ Lուրը

Պակիստանն առաջին անգամ դեսպան ունի Հայաստանում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պակիստանն առաջին անգամ դեսպան ունի Հայաստանում

12/09/2026

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր

12/09/2026

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի ևս վեց շրջան

12/09/2026

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին

12/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)