Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում իրականացված թիրախային հարվածների հետևանքով սպանվել են «Համաս» պաղեստինյան շարժման զինված ստորաբաժանումների երկու հրամանատարներ։ Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Հրամանատարներից մեկը Խան Յունիսի շրջանում «Համաս»-ի ռազմական թևի հրամանատար Մուհամմադ Յազուրին է։ Նա սպանվել է սեպտեմբերի 11-ի գիշերը իրականացված թիրախային հարվածի հետևանքով։ Բանակի տվյալներով՝ նույն գործողության ընթացքում սպանվել են նաև «Համաս»-ի նույն ստորաբաժանման ևս երկու անդամներ։
Մեկ այլ գործողության ընթացքում Ռաֆահի շրջանում, որը գտնվում է Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին, սպանվել է Մուամեն Ջաբր աս-Սայեդ Աբու Լաբդան։ Իսրայելի զինվորականների տվյալներով՝ նա Ռաֆահում ղեկավարում էր «Համաս»-ի դիպուկահարների ստորաբաժանումը։







