14-09-2026 / 16:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էրիկ Թրամփը կայցելի Թբիլիսի՝ «Trump Tower»-ի ներկայացմանը մասնակցելու համար

2026/09/14 14:45
ԱՄՆ, Միջազգային, Վրաստան, Տնտեսություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին և «The Trump Organization»-ի գործադիր փոխնախագահ Էրիկ Թրամփը հաջորդ շաբաթ կայցելի Թբիլիսի՝ մասնակցելու «Trump Tower Tbilisi»-ի նախագծի պաշտոնական ներկայացմանը: Այս մասին հաղորդում է «NewsGeorgia»-ն։

Նախատեսվում է, որ նախկին հիպոդրոմի տարածքում կառուցվող «The Downtown Tbilisi» համալիրի կենտրոնական աշտարակը կունենա մոտ 259 մետր բարձրություն և մինչև 70 հարկ։ Նախագծի հայտարարված չափորոշիչներով այն կարող է դառնալ Վրաստանի ամենաբարձր շենքը։ Համալիրի ընդհանուր ներդրումները գնահատվում են մոտ 2 միլիարդ դոլար, իսկ միայն «Trump Tower»-ի շինարարության ուղղակի ծախսերը՝ ավելի քան 200 միլիոն դոլար։ Աշտարակը լինելու է վեց երկնաքերերից բաղկացած համալիրի մի մասը։

Բնակարանների վաճառքի մեկնարկային գինը նախատեսվում է 1 քառակուսի մետրի համար 7-10 հազար դոլար։ Վերին հարկերում այն կարող է հասնել մինչև 15 հազար դոլարի, ինչը ռեկորդային գին կլինի Վրաստանի անշարժ գույքի շուկայում։

Նշվում է, որ նախագծի հիմնական թիրախային գնորդները Վրաստանի քաղաքացիները չեն, այլ ապահովված օտարերկրացիները, արտագաղթածները և դիվանագետները։ Նախնական հայտեր արդեն ստացվել են Դուբայից, իսկ վաճառքները նախատեսվում է ակտիվորեն իրականացնել նաև Իսրայելում։ Գլխավոր կապալառուի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կկատարվի Թուրքիայի կամ Ադրբեջանի խոշոր շինարարական ընկերությունների միջև։

Միաժամանակ, «The Trump Organization»-ը ֆինանսական ներդրում չի կատարում աշտարակի շինարարության մեջ։ Վրացի կառուցապատողները վճարում են «Trump» ապրանքանիշն օգտագործելու իրավունքի համար, իսկ Թրամփի ընտանիքին պատկանող ընկերությունը ստանում է նախնական վճար, ինչպես նաև վաճառքից և հետագա եկամուտներից տոկոս։

Կառուցապատողները հողատարածքը ձեռք են բերել Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքին պատկանող հիմնադրամից։ «The Wall Street Journal»-ի տվյալներով՝ վճարումների ընդհանուր գումարը կազմել է մինչև 85 միլիոն դոլար, իսկ վերջնական հաշվարկն ավարտվել է այս տարվա հուլիսին։

Վրաստանում սա «Trump Tower»-ի կառուցման երկրորդ փորձն է։ Առաջին նախագիծը Դոնալդ Թրամփը և Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներկայացրել էին Բաթումիում 2012 թվականին, սակայն այն այդպես էլ չի իրականացվել։

Tags: ԱՄՆԹբիլիսի
Նախորդ Լուրը

Իրանի միջուկային գործակալության ղեկավարին թույլ չեն տվել մուտք գործել Ավստրիա

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանի միջուկային գործակալության ղեկավարին թույլ չեն տվել մուտք գործել Ավստրիա

14/09/2026
Հայաստան

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի սեպտեմբերի 15-ից 25-ը

14/09/2026
Մերձավոր Արևելք

Հուրմուզի նեղուցի շուրջ հանդիպումը հետաձգվել է

14/09/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրիկ Թրամփը կայցելի Թբիլիսի՝ «Trump Tower»-ի ներկայացմանը մասնակցելու համար

14/09/2026

Իրանի միջուկային գործակալության ղեկավարին թույլ չեն տվել մուտք գործել Ավստրիա

14/09/2026

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի սեպտեմբերի 15-ից 25-ը

14/09/2026

Հուրմուզի նեղուցի շուրջ հանդիպումը հետաձգվել է

14/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)