Ռուսաստանը համեմատաբար էժան բարձր տեխնոլոգիական զենքերի արտադրության հարցում առաջ է անցել Ուկրաինայից և ԱՄՆ-ից։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը։
Թերթի տվյալներով՝ ռուսական նոր «Գերան» անօդաչու թռչող սարքերը և «Բանդերոլ» թևավոր հրթիռները հագեցած են ժամանակակից էլեկտրոնային համակարգերով, որոնք թույլ են տալիս ավելի ճշգրիտ հայտնաբերել թիրախները և խուսափել դրանց խոցումից։
«The Wall Street Journal»-ը նշում է, որ զենքերի արդիականացումն ու դրանց զանգվածային արտադրության արագ մեկնարկը Ռուսաստանին թույլ են տվել առաջ անցնել հակառակորդներից։ Միաժամանակ Ուկրաինան չունի անհրաժեշտ արտադրական հնարավորություններ, իսկ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի երկրները դժվարանում են արագ մեծացնել որոշ կարևոր զինատեսակների, այդ թվում՝ «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների արտադրությունը։
Թերթի գնահատմամբ՝ ռուսական արդիականացված անօդաչուները նաև ստիպում են արևմտյան ընկերություններին մշակել դրանց դեմ պայքարի ավելի արագ և արդյունավետ միջոցներ։







