Գերմանիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է պարտադիր զինվորական հավաքագրման միջոցով համալրել Լիտվայում ձևավորվող Բունդեսվերի 45-րդ տանկային բրիգադը։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտնել է «Bild»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հավաքագրման գործընթացը, որի շրջանակում նախատեսվում է ներգրավել մոտ 1000 զինծառայողի, կսկսվի սեպտեմբերի վերջին։ Նախատեսվում է, որ մինչև հաջորդ տարվա վերջ Լիտվայում կտեղակայվի մոտ 4800 գերմանացի զինծառայող։
«Bild»-ի տվյալներով՝ հարկադիր հավաքագրման անհրաժեշտությունը պայմանավորված է կամավորների պակասով։ Հատկապես չի բավարարում ՏՏ մասնագետների, լոգիստիկայի մասնագետների և խոհարարների թիվը։







