23-09-2026 / 13:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տարածաշրջանում խաղաղության համար անհրաժեշտ է դադարեցնել Սիրիայի տարածքների օկուպացիան. Ալ-Շարաա

2026/09/23 12:41
ԱՄՆ, Անվտանգություն, Քաղաքականություն

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմադ ալ-Շարաան հայտարարել է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է դադարեցնել Սիրիայի տարածքների օկուպացիան և վերականգնել երկրի իրավունքները։ Նրա խոսքով՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիային և վերահսկել այն տարածքները, որոնք գրավել է Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո։ Այս մասին նա ասել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացված քննարկման ժամանակ։

Ալ-Շարաան նշել է, որ Սիրիան բանակցություններ է վարում տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ։ Նրա խոսքով՝ Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները սկսվել են մոտ մեկուկես տարի առաջ, սակայն ընդհատվել են։ Առաջին փուլում քննարկվել է 1974 թվականի սահմաններից այն կողմ իսրայելական ուժերի առաջխաղացման և անվտանգության համաձայնագրի կնքման հարցը։

Նա նշել է, որ այդ հարցում համաձայնության հասնելու դեպքում հնարավոր կլինի քննարկել նաև երկարաժամկետ խաղաղությունն ու Գոլանի բարձունքների հարցը։ Նշենք, որ Գոլանի բարձունքները Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածք են, որը Սիրիան իրենն է համարում։

Ալ-Շարաան նաև ասել է, որ Սիրիան ցանկանում է դուրս բերել օտարերկրյա ռազմական ուժերը երկրից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ քննարկվում է երկու ռազմաբազաների պահպանման և դրանք սիրիական բանակի պատրաստման կենտրոնների վերածելու հարցը, իսկ թուրքական ուժերի ներկայության վերաբերյալ նույնպես բանակցություններ են ընթանում։

Tags: Սիրիա
Նախորդ Լուրը

Ռուսաստանում առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել

Հաջորդ Lուրը

Ռուսաստանի գյուղնախարարը գնահատել է հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկա դուրս գալու հնարավորությունները

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների չվերթների իրականացումը դեպի երկիր

23/09/2026
Ադրբեջան

«TRIPP»-ը կարող է նոր փուլ բացել Հայաստանի տնտեսության համար. Փաշինյան

23/09/2026
ԱՄՆ

Իրանն ու ԱՄՆ-ը Նյու Յորքում միջնորդավորված բանակցություններ են անցկացրել

23/09/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանի գյուղնախարարը գնահատել է հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկա դուրս գալու հնարավորությունները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանի գյուղնախարարը գնահատել է հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկա դուրս գալու հնարավորությունները

23/09/2026

Տարածաշրջանում խաղաղության համար անհրաժեշտ է դադարեցնել Սիրիայի տարածքների օկուպացիան. Ալ-Շարաա

23/09/2026

Ռուսաստանում առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել

23/09/2026

Ադրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների չվերթների իրականացումը դեպի երկիր

23/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)