Պակիստանի զինված ուժերը ավիահարված են հասցրել Աֆղանստանի հարավում գտնվող Ղանդահար քաղաքին։ «TOLO News»-ի տվյալներով՝ հարվածները հասցվել են քաղաքի իններորդ շրջանի մոտակայքում գտնվող տարածքին։ Աֆղանստանի կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հեռուստաալիքին հայտնել է, որ հարձակումը որևէ վնաս չի պատճառել։
Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթաուլլահ Թարարը հետագայում հայտարարել է, որ հարվածները հասցվել են ի պատասխան Աֆղանստանի օդային տարածքի ենթադրյալ խախտման։
Ըստ Թարարի՝ հարվածները միտումնավոր, ճշգրիտ և համաչափ էին և սահմանափակվել էին նշված ռազմական թիրախներով, որոնք, ենթադրաբար, ուղղակիորեն կապված էին Պակիստանի վրա հարձակումների փորձերի հետ։








