Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է Իրաքի վարչապետ Ալի Զեյդիի հետ։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ կողմերը համաձայանություն են ձեռք բերել Սինջարում Իրաքի պետական իշխանության լիարժեք հաստատման և օտարերկրյա զինված ուժերի ներկայությանը վերջ տալու վերաբերյալ։
Համաձայնեցված մեխանիզմների ու ժամանակացույցի համաձայն՝ թուրքական ուժերը փուլ առ փուլ Բաշիքա-Զիլքան ռազմական հենակետը կհանձնեն Իրաքի դաշնային կառավարությանը։
Թուրքիան Բաշիքայի ռազմակայանը ստեղծել էր 2015-ի դեկտեմբերին՝ Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության համաձայնությամբ։ Իրաքում թուրքական զինուժի ներկայությունը երկար ժամանակ Բաղդադի ու Անկարայի միջև հարաբերությունների լարման պատճառ էր դարձել։







