Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ թուրք-իրանական Գյուրբուլաք սահմանային անցակետում հարյուրավոր բեռնատարներ հերթի մեջ են՝ Իրան մուտք գործելու համար։
Բեռնատարների վարորդների խոսքով՝ նախկինում 24 ժամ տևող ճանապարհն այժմ կարող է տևել մինչև մեկ շաբաթ, ինչի հետևանքով նվազել են նրանց կատարած ուղևորությունների քանակը և եկամուտները։
Նշվում է, որ ծովային երթուղիների խափանումների պատճառով Իրանն ապավինում է ցամաքային առևտրին։








