26-09-2026 / 16:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստան-Ուկրաինա փոխադարձ հարվածներ․ Ուկրաինան հարվածել է միանգամից հինգ գործարանի, Կիևում զոհվել է 7 մարդ

2026/09/26 15:00
Միջազգային, ՌԴ, Քաղաքականություն

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է Պերմի և Ռոստովի մարզերի նավթավերամշակման գործարանների, ինչպես նաև Ուլյանովսկի, Վորոնեժի և Տուլայի մարզերի արդյունաբերական ձեռնարկությունների ուղղությամբ հարվածների մասին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը երրորդ օրն անընդմեջ շարունակել է հարվածները Կիևին․ զոհերի ընդհանուր թիվը հասել է 7-ի։ Այս մասին հայտնել է «BBC»-ի ռուսական ծառայությունը։

Կողմերը փոխադարձ հարվածների ֆոնին հայտարարել են նաև ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ շփումների նախապատրաստման մասին, որոնք առայժմ տեխնիկական մակարդակում են։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ հայտնել է, որ գիշերային հեռահար հարվածների հետևանքով խոցվել են Պերմի և Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանները, ինչպես նաև Ուլյանովսկի «Իսկրա» գործարանը։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է հարվածների ենթարկված օբյեկտների ցանկը։ Դրանց թվում են Պերմի «Լուկօյլ-Պերմնեֆտեօրգսինթեզ» գործարանը, Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթամթերքի գործարանը, Ուլյանովսկի «Իսկրա» գիտաարտադրական ձեռնարկությունը, Տուլայի մարզի Եֆրեմովի սինթետիկ կաուչուկի գործարանը և Վորոնեժի «Վորոնեժսինթեզկաուչուկ» ձեռնարկությունը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ուլյանովսկ քաղաքը ենթարկվել է անօդաչու սարքերի զանգվածային հարձակման, ըստ տարածաշրջանի իշխանությունների հաղորդագրությունների։

Ուլյանովսկի նահանգապետ Ալեքսեյ Ռուսսկիխը հայտնել է արդյունաբերական և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասման մասին։ Ավելի ուշ նա հայտնել է, որ վնասվել է վեց բազմաբնակարան շենք, որոնցից մեկում տեղի է ունեցել մասնակի փլուզում։ Տուժել է 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հարձակման թիրախ է անվանել «Ալմազ-Անտեյ» կոնցեռնի կազմում գտնվող «Իսկրա» գիտաարտադրական ձեռնարկությունը։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ ձեռնարկությունը ռազմարդյունաբերական նշանակություն ունի և արտադրում է ռադիոէլեկտրոնային սարքավորումների, չափիչ տեխնիկայի, կապի միջոցների և հատուկ նշանակության տեխնիկայի համար նախատեսված էլեկտրոնային բաղադրիչներ։

Մարզի նահանգապետը «Իսկրա» գործարանի անվանումը չի նշել հարձակման հետևանքների մասին հաղորդագրության մեջ։ Սակայն տարածաշրջանի իշխանությունների պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, որ սոցիալական ցանցերում գործարանում թունավոր նյութերի արտահոսքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Իշխանությունների տվյալներով՝ Ուլյանովսկի և Սամարայի մարզերի սահմանին «արտաքին միջամտության հետևանքով» վնասվել են Մոսկվա-Տոլյատի երթուղով ընթացող մարդատար գնացքի էլեկտրաքարշն ու առաջին վագոնը։

Tags: ՈւկրաինաՈւկրաինա-ՌԴ պատերազմՌԴ
Նախորդ Լուրը

Իրանի ԱԳ նախարար. Կայուն զարգացումն անհնար է առանց խաղաղության

Հաջորդ Lուրը

Իրաքը փորձում է ազատվել իրանական ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ արգելքից

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանի ԱԳ նախարար. Կայուն զարգացումն անհնար է առանց խաղաղության

26/09/2026
ԱՄՆ

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը վերաբացելու յոթնօրյա ծրագիր

26/09/2026
ԱՄՆ

Թրամփը կողմ է արտահայտվել սպառազինության վերահսկման շուրջ եռակողմ բանակցություններին

26/09/2026
Հաջորդ Lուրը

Իրաքը փորձում է ազատվել իրանական ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ արգելքից

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրաքը փորձում է ազատվել իրանական ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ արգելքից

26/09/2026

Ռուսաստան-Ուկրաինա փոխադարձ հարվածներ․ Ուկրաինան հարվածել է միանգամից հինգ գործարանի, Կիևում զոհվել է 7 մարդ

26/09/2026

Իրանի ԱԳ նախարար. Կայուն զարգացումն անհնար է առանց խաղաղության

26/09/2026

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը վերաբացելու յոթնօրյա ծրագիր

26/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)