Թբիլիսիում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի՝ Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեղադրանքով։ Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ այս տեղեկությունը հաստատել է նաև փաստաբան Թեոնա Փերաձեն։
Նշվում է, որ կիսանդրին ենթադրաբար վնասողը 40-ն անց տղամարդ է և Վրաստան է մեկնել որպես զբոսաշրջիկ։ Ըստ փաստաբանի՝ նա ներկայումս օգտվում է լռելու իրավունքից։
Ձերբակալված ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։ Նախնական դատական լսումը նշանակված է նոյեմբերի 12-ին։
Նշվում է, որ փաստաբանը ստացել է նախաքննության ընթացքում հավաքագրված ապացույցները, թեև չի հստակեցրել՝ արդյոք դրանք ներառում են միջադեպի տեսագրությունը։ Դեպքի առնչությամբ պաշտոնական այլ աղբյուրներ դեռևս հավելյալ տեղեկություն չեն տրամարդել։








