05-10-2026 / 16:15
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվի իշխանությունը չի կարող մեր եղբայրը լինել. Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև բողոքի ակցիա է անցկացվել

2026/10/05 13:55
Ադրբեջան, Թուրքիա, Կարևոր, Հասարակություն

Ադրբեջանի դպրոցներում սեպտեմբերի 21-ից ընդունվել է հագուստի նոր կանոնակարգ, որով աշակերտներին արգելվում է «դպրոցական համազգեստի ամբողջականությունը խախտող կամ հանրակրթության աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող տարրեր» հագնել։ Գործնականում այդ դրույթը կիրառվել է նաև գլխաշոր կրող աշակերտուհիների նկատմամբ, ինչի հետևանքով մի շարք դեպքերում նրանց թույլ չեն տվել մուտք գործել դպրոց։ Իրավիճակը լայն արձագանք է ստացել նաև թուրքական պահպանողական և իսլամամետ շրջանակներում։

RegionMonitor-ի հաղորդմամբ՝ թուրքական մի շարք լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ կատարվողը համեմատել են Թուրքիայում 1997 թվականի փետրվարի 28-ի «պոստմոդեռնիստական» հեղաշրջման հետ, երբ աշխարհիկության պաշտպանության անվան ներքո գլխաշոր կրող կանանց նկատմամբ սահմանափակումներ էին կիրառվում կրթական և պետական հաստատություններում։

Այս իրադարձություններով պայմանավորված՝ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև «Մտքի ազատության և կրթության իրավունքների միության» («Ozgur-Der») համակարգմամբ տեղի է ունեցել բողոքի ակցիա։

Ակցիայի ընթացքում մասնակիցները կրել են «Ո՛չ Ադրբեջանում հիջաբի արգելքին», «Գլխաշորը մուսուլման կնոջ ինքնությունն է», «Թող Ադրբեջանում փետրվարի 28-ը չկրկնվի», «Գլխաշորը Ալլահի պատվիրանն է, այն չի կարող արգելվել», «Հրաժարվե՛ք այս սխալից» գրություններով ցուցապաստառներ։

Ակցիայի կազմակերպիչ, ակտիվիստ Ա․ Ք․ Արթուքը ելույթի ժամանակ նշել է․ «Աշխարհիկություն պարտադրող քաղաքականության և արտաքին քաղաքականության մեջ սիոնիստ դահիճների հետ ցուցադրվող համագործակցության պատճառով այս իշխանությունը չի կարող մեր եղբայրը լինել։ Բաքվի իշխանությունը Գազայում մեր զոհված նահատակների արյանը հավելել է նաև ադրբեջանցի գլխաշոր կրող մեր քույրերի արցունքները։ Հավատացյալների համար եղբայրությունը որոշվում է ոչ թե արյունակցական, այլ հավատքի կապով»։

Միության հիմնադիր նախագահ Հյուլյա Շեքերջին, ելույթում անդրադառնալով Ադրբեջանում ժողովրդի և իշխանության միջև տարբերակմանը, նշել է, որ «մեկ ազգ, երկու պետություն» հռետորաբանությունը չի կարող օգտագործվել որպես ճնշումներն արդարացնող վահան։

Ակցիան ավարտվել է «Տե՛ր կանգնիր քո հավատքին, գլխաշորին և ինքնությանը», «Հիջաբի արգելքը եղբայրության ամոթն է», «Թող կոտրվեն հիջաբի դեմ մեկնված ձեռքերը», «Հիջաբի ազատությունը եղբայրության պահանջն է», «Մարդասպան Իսրայել, համագործակից Ալիև», «Կեցցե՛ մեր իսլամական պայքարը» և «Մուսուլմանը չի կարող լուռ մնալ բռնության առջև» կարգախոսների ուղեկցությամբ։

168.am-ն այս նյութը գողացել է RegionMonitor-ից:

Tags: ԱդրբեջանԹուրքիա
Նախորդ Լուրը

Միրզոյանն Իրանում հանդիպել է Արաղչիին

Հաջորդ Lուրը

Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումները կարող են պարենային ճգնաժամ առաջացնել

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքի կոմիտեն կհանդիպի Էր Ռիադում

05/10/2026
Կարևոր

Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել չհեռանալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայից

05/10/2026
ԱՄՆ

«Մեծ յոթնյակի» երկրները պահուստներից 100 միլիոն բարել նավթ և դիզելային վառելիք կուղղեն շուկա գների աճը զսպելու համար

03/10/2026
Հաջորդ Lուրը

Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումները կարող են պարենային ճգնաժամ առաջացնել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆրանսիայում մոտ 500 դպրոց փակվել է՝ աշակերտների բողոք ցույցերի պատճառով

05/10/2026

Գերմանիան 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

05/10/2026

Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումները կարող են պարենային ճգնաժամ առաջացնել

05/10/2026

Բաքվի իշխանությունը չի կարող մեր եղբայրը լինել. Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև բողոքի ակցիա է անցկացվել

05/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)