ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ընթացքում Լոս Անջելեսը և Սան Դիեգոն կարող են ոչնչացվել, սակայն նման կորուստը, նրա խոսքով, «շատ փոքր գին» կլինի ԱՄՆ-ի և աշխարհի անվտանգության ապահովման համար։ Այս մասին Թրամփը հայտարարել է Նեբրասկայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։
Թրամփի խոսքով՝ ինքը ցանկանում է Իրանի հետ հակամարտության արդյունքում «մեծ հաղթանակ» տեսնել։ Նա նաև հայտարարել է, որ պատերազմը մոտենում է ավարտին, և «ամեն ինչ գրեթե ավարտված է»։
ԱՄՆ նախագահը նշել է, որ պատերազմի ընթացքում հնարավոր կորուստները պետք է դիտարկել որպես դրա հետևանք։ Նրա խոսքով՝ եթե Իրանը կարողանա հարվածել ամերիկյան քաղաքներին, ապա Լոս Անջելեսի կամ Սան Դիեգոյի ոչնչացումը «փոքր գին» կլինի երկրի անվտանգությունն ապահովելու համար։
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ մերժել է Իրանի առաջարկը՝ Հուրմուզի նեղուցի նավագնացությունը վերականգնելու և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտնել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ին առաջարկել է յոթօրյա ծրագիր՝ նեղուցով նավագնացությունը վերականգնելու և բանակցություններ սկսելու համար։







