Եվրոպական միությունը 1.24 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինային՝ անօդաչու սարքեր, դրանք որսացող միջոցներ և համապատասխան զինամթերք ձեռք բերելու նպատակով:
ԵՄ գործադիր մարմնի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ֆինանսավորման այս հատկացումը կօգնի պաշտպանել Ուկրաինայի «բնակչությանն ու ենթակառուցվածքները» Ռուսաստանի հարձակումներից։
«Այսօրվա հատկացումը կօգնի ամրապնդել Ուկրաինայի ռազմարդյունաբերությունը, ինչպես նաև երկրի՝ ինքնապաշտպանվելու կարողությունը», – նշել է նա։








