Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը հայտնել է, որ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու ջանքերը մեծ կարևորություն ունեն, և որ Թուրքիան միշտ պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներ սկսելու ջանքերին։
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նաև շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա և Պետդումայի ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ։







