Եվրամիության անդամ երկրների դեսպանները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկերում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառեն։ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության առաջարկած փաթեթը նոր ընդգրկումների թվով ամենախոշորը կլինի 2022 թվականին ՌԴ-Ուկրաինա պատերազմի սկզբից ի վեր։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Դեսպանների հավանությունից հետո հոկտեմբերի 12-ին փաթեթը կներկայացվի ԵՄ արտգործնախարարներին՝ վերջնական ընդունման համար։ Նոր ընդգրկումներից շուրջ 1570-ը վերաբերում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ առնչվող անձանց և կազմակերպություններին։ Դրանց կեսից ավելին կապված է հրթիռների արտադրության հետ։
Ներկայում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հիմնական ցանկում ներառված է 3000-ից ավել անձ և կազմակերպություն։ Սահմանափակումները նախատեսում են ակտիվների սառեցում, գործարքների արգելք, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ նաև ԵՄ տարածք մուտքի արգելք։
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերջին՝ 21-րդ փաթեթն ընդունվել է հուլիսին։







