Հոկտեմբերի 8-ին անհայտ անձը մտել է Ստամբուլի Քյուչյուքչեքմեջե թաղամասի համերգասրահ ու կրակ բացել ներկաների ուղղությամբ։ Այդ պահին ծառայությունից դուրս գտնվող ոստիկանության աշխատակիցը պատասխան կրակ է բացել հարձակվողի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Փոխհրաձգության հետևանքով ոստիկանն ու հարձակվողը ծանր վիրավորվել են։ Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։








