Հոկտեմբերի 8-ին Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում է տեղի ունեցել՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցերը և մտքեր փոխանակել դրանց վերաբերյալ։
«Հատուկ ուշադրություն է դարձվել համապատասխան կառույցների միջև համակարգմանն առնչվող հարցերին և աշխատանքների առաջմղման համար անհրաժեշտ հետագա քայլերին»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։







