10-10-2026 / 16:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը հայտարարել է Ռուսաստանից դիզել գնելու համաձայնության մասին

2026/10/10 14:30
ԱՄՆ, ՌԴ, Տնտեսություն, Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ։ Որոշումն ընդունվել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից շաբաթներ առաջ՝ ԱՄՆ-ում վառելիքի բարձր գների պայմաններում: «RegionMonitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Associated Press»-ը։

Սոցիալական ցանցում հրապարակած գրառման համաձայն՝ Ռուսաստանն անմիջապես կմատակարարի ավելի քան 300 հազար տոննա դիզել, նոյեմբերին՝ ևս 500 հազար տոննա, դրանից անմիջապես հետո՝ 1 միլիոն տոննա։ Հաջորդ փուլում, Թրամփի ձևակերպմամբ, «կարճ ժամանակահատվածում» կմատակարարվի ևս 3 միլիոն տոննա։

«Ամերիկացիների, հատկապես մեր ֆերմերների, անասնապահների և բեռնատարների վարորդների համար գների նվազեցումն իմ գլխավոր առաջնահերթությունն է»,- հայտարարել է Թրամփը։

Համաձայնության ֆինանսական պայմանները և մատակարարումների մանրամասն ժամանակացույցը չեն հրապարակվել։ Սպիտակ տունը չի պարզաբանել, թե ով է վճարելու ռուսական վառելիքի համար և երբ այն հասանելի կլինի շուկայում։

Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև Ուկրաինայի պատերազմի կարգավորման հեռանկարները, Իրանի շուրջ իրավիճակը և երկկողմ հարաբերությունները։ Պուտինը հաստատել է ամերիկյան ու համաշխարհային շուկաներին նավթ և նավթամթերք մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամությունը։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի հստակեցրել՝ արդյոք մատակարարումների դիմաց Վաշինգտոնը որևէ զիջում է արել Մոսկվային։

Հայտարարությունից անմիջապես հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավոր արտոնագիր է տրամադրել՝ ռուսական դիզելի մատակարարումների նկատմամբ պատժամիջոցները մեղմելու համար։ Ըստ «AP»-ի՝ մինչև ուրբաթ տանկերներում բեռնված ռուսական դիզելի մատակարարումների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները չեն կիրառվի մինչև 2027 թվականի ապրիլը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնությունն անվանել է «ուժեղ գործընկերների թույլ որոշում»՝ նշելով, որ այն Ռուսաստանին հնարավորություն կտա ավելի երկար շարունակել պատերազմը։

Թրամփի հայտարարության պահին նրա բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Մայամիում հանդիպում էին ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ պատերազմի ավարտի առաջարկը քննարկելու համար։

«Կարծում եմ՝ մեր թիմին պարզապես օգտագործում են որպես քողածածկույթ։ Դա արդար չէ, և գործընկերները չպետք է այդպես վերաբերվեն միմյանց»,- հայտարարել է Զելենսկին։

Որոշումը քննադատել են նաև ԱՄՆ Կոնգրեսի մի շարք դեմոկրատներ՝ այն գնահատելով որպես Ուկրաինայի և եվրոպացի դաշնակիցների շահերին հակասող քայլ։ Այն հաջորդում է նախորդ ամիս Թրամփի ստորագրած օրենքին, որը նախատեսում է խստացնել Ռուսաստանի էներգետիկ եկամուտների նկատմամբ սահմանափակումները։

Համաձայնության մասին լուրից հետո դիզելի ֆյուչերսների գները նվազել են, սակայն ԱՄՆ-ում մեկ գալոնի՝ մոտ 3,79 լիտրի միջին գինը մնացել է 6,28 դոլարի մակարդակում։ Սեպտեմբերի 22-ին այն հասել էր ռեկորդային 6,52 դոլարի։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ Մոսկվան սկսում է նախատեսվածից շուտ վերացնել դիզելի արտահանման սահմանափակումները և կարող է ԱՄՆ մատակարարումները սկսել արդեն այս ամիս։ Նրա պնդմամբ՝ Ռուսաստանի ներքին շուկան ևս ամբողջությամբ կապահովվի դիզելային վառելիքով։

Tags: ԱՄՆՈւկրաինաՈւկրաինա-ՌԴ պատերազմՌԴ
Նախորդ Լուրը

Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ

Հաջորդ Lուրը

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026
ԱՄՆ

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

10/10/2026
ԱՄՆ

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026
Հաջորդ Lուրը

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

10/10/2026

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026

Թրամփը հայտարարել է Ռուսաստանից դիզել գնելու համաձայնության մասին

10/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)