Իրանի ներքին գործերի նախարար Էսքանդար Մոմենին Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Նրա խոսքով՝ երկու երկրները կապված են պատմական, մշակութային և կրոնական ընդհանրություններով։
Region Monitor-ի փոխանցմամբ՝ հանդիպումների օրակարգում են լինելու կազմակերպված հանցավորության, միգրացիայի, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի և անվտանգության ոլորտին առնչվող այլ հարցեր։ Նա ընդգծել է, որ սահմանների անվտանգությունն ապահովելու համար կարևոր են երկու երկրների համագործակցությունն ու գործողությունների համակարգումը։
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի ներքին գործերի նախարարի, արտակարգ իրավիճակների նախարարի և այլ պաշտոնյաների հետ։







