14-10-2026 / 17:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանցի հոգևորականը քննադատել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքը և կոչ արել շարունակել բողոքի ակցիաները

2026/10/14 16:42
Ադրբեջան, Իրան

Ղոմի իսլամական իրավագիտության կենտրոնի ղեկավար Ֆազել Լանքարանին քննադատել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքը՝ կոչ անելով երկրի իշխանություններին հրաժարվել կրոնական կանոններին հակասող քաղաքականությունից։ Նա նաև աջակցություն է հայտնել հիջաբի արգելքի դեմ բողոքողներին և կոչ արել շարունակել բողոքի ակցիաները։

Ինչպես հայտնում է Region Monitor-ը, իրանական ISNA գործակալության փոխանցմամբ՝ Լանքարանին հայտարարել է, որ անընդունելի է համարում նման սահմանափակումները մի երկրում, որի բնակչության մեծամասնությունը մուսուլման է և դավանում է շիա իսլամը։

«Չափազանց ցավալի է, որ մի երկրում, որտեղ բնակչության մեծամասնությունը մուսուլման և շիա է, կառավարությունը դիմում է մի քայլի, որը համահունչ է անհավատության ոգուն»,- ասել է նա։

Իրանցի հոգևորականը պնդել է, որ հիջաբի դեմ պայքարը կրոնական ազատությունների սահմանափակման դրսևորում է՝ այն կապելով նաև եվրոպական մի շարք երկրներում կիրառվող սահմանափակումների հետ։ Նա Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերանայել իրենց մոտեցումը։

«Ո՞վ է ասել, թե հիջաբը խոչընդոտում է կրթությանը։ Ինչո՞ւ այս հարցը պատշաճ կերպով չեք ուսումնասիրում։ Ինչո՞ւ եք տրվել անհավատությանը։ Մի՞թե այն ամենը, ինչ նրանք ասում են, դուք պետք է ընդունեք»,- հայտարարել է Լանքարանին։

Նա նաև զգուշացրել է, որ կրոնի դեմ պայքարը կարող է ծանր հետևանքներ ունենալ Ադրբեջանի իշխանությունների համար։

«Ադրբեջանի կառավարությունը թող իմանա, որ կրոնի դեմ պայքարը, առանց որևէ կասկածի, այլ արդյունք չի ունենա, քան հենց իրենց կործանումը»,- ասել է նա՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի քաղաքացիներին վերջին օրերին բողոքի ակցիաներ անցկացնելու համար։ «Շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի սիրելի ժողովրդին, որը վերջին օրերին ցույցեր և բողոքի ակցիաներ է անցկացրել, և խնդրում եմ նրանց շարունակել այս բողոքները»,- նշել է հոգևորականը։

Լանքարանին հիջաբ կրելու իրավունքը ներկայացրել է որպես անձնական ազատության հարց՝ հարցադրելով, թե ինչու պետք է սահմանափակվի այն կանանց ազատությունը, որոնք ցանկանում են կրոնական հագուստ կրել։ «Եթե խոսքը ազատության մասին է, ապա ինչո՞ւ մուսուլման աղջիկը, ով ցանկանում է չադրա և հիջաբ կրել, չպետք է ազատ լինի»,- ասել է նա։

Իրանցի հոգևորականը նաև հայտարարել է, որ Իրանի ժողովուրդն աջակցում է Ադրբեջանի ժողովրդին, և հույս հայտնել, որ Իրանի պաշտոնյաները նույնպես կդատապարտեն այդ սահմանափակումները և համապատասխան քայլեր կձեռնարկեն։

Միաժամանակ, իրանական թելեգրամյան ալիքներում տարածվում են տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում հիջաբի հարցի շուրջ հնչող դժգոհությունն ուղեկցվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին ուղղված քննադատությամբ։

Տարածվող տեսանյութերից մեկում ակցիայի մասնակիցները վանկարկում են. «Հիջաբը պատվարժան մարդկանց պատիվն է, անեծք անպատիվ Ալիևին»։

Իրանական ալիքներում հրապարակվել է նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան շենքից արված լուսանկար, որում երևում է հետևյալ գրությամբ պաստառը. «Մուսուլման ժողովրդի դեմ բացահայտ պատերազմն իսլամական հեղափոխության սկիզբն է։ Իրանի և Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը պատրաստ է պայքարելու ևս մեկ Ռեզա խանի դեմ»։ Պաստառի վրա նշված է նաև «Բաքվի բռնապետ» և «Ադրբեջանի իսլամական հեղափոխություն» գրառումները։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ է իրականացրել դպրոցական միասնական համազգեստի կանոններում՝ արգելելով «այն տարրերը, որոնք չեն համապատասխանում աշխարհիկ կրթության սկզբունքին»։ Թեև որոշման մեջ հիջաբի մասին ուղղակիորեն նշված չէ, հոկտեմբերի 9-ից դպրոցներում ստուգումներ են սկսվել, իսկ գլխաշոր կրող աշակերտուհիներին հեռացրել են դասերից։ Գլխաշոր չկրելու պահանջ է ներկայացվել նաև ուսուցչուհիներին։

Tags: ադրբեջանԱդրբեջան-Իրան հարաբերություններԻրանՀիջաբ
Նախորդ Լուրը

Լավրովը կմասնակցի Բաքվում կայանալիք միջազգային գագաթնաժողովին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Լավրովը կմասնակցի Բաքվում կայանալիք միջազգային գագաթնաժողովին

14/10/2026
Ադրբեջան

Ադրբեջանում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են․ ձերբակալվել է 37 մարդ

14/10/2026
Ադրբեջան

Ադրբեջանում պետական համակարգի ավելի քան 100 տիրույթ կիբերհարձակման թիրախ է դարձել

14/10/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանցի հոգևորականը քննադատել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքը և կոչ արել շարունակել բողոքի ակցիաները

14/10/2026

Լավրովը կմասնակցի Բաքվում կայանալիք միջազգային գագաթնաժողովին

14/10/2026

«Սպասում ենք սահմանի բացմանը»․ հայ և թուրք լրագրողները այցելել են «Dudullu» արդյունաբերական գոտի

14/10/2026

Ադրբեջանում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են․ ձերբակալվել է 37 մարդ

14/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)