16-10-2026 / 18:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանն ու ՌԴ-ն քննարկում են ռուսական գազի մատակարարման երթուղին և գնագոյացման մեխանիզմները

2026/10/16 17:31
Իրան, ՌԴ, Տնտեսություն, Քաղաքականություն

Իրանի ազգային գազային ընկերությունը (NIGC) և ռուսական «Գազպրոմ»-ը քննարկում են ռուսական գազի մատակարարման համար անհրաժեշտ գազամուղի երթուղին, ինչպես նաև գնագոյացման մեխանիզմները։ Այս մասին «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել է Իրանի նավթի փոխնախարար, NIGC-ի ղեկավար Սայիդ Թավաքոլին։ Region Monitor-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ռուսաստանյան ТАСС լրատվական գործակալությունը։

Նա նշել է, որ 2024 թվականին «Գազպրոմի» և NIGC-ի միջև Իրան ռուսական գազի մատակարարումների կազմակերպման վերաբերյալ ռազմավարական հուշագրի ստորագրումից հետո ընկերությունները տեխնիկական հարցերի շուրջ բանակցություններ են անցկացնում։

«Հուշագրի տարբեր հատվածներին վերաբերող բոլոր պայմանավորվածությունները կատարված են։ Մնում են միայն [գազամուղի] երթուղու որոշման, ինչպես նաև [ռուսական] գազի գնման և վաճառքի գնագոյացման մեխանիզմների հարցերը։ Հենց որ այս երկու-երեք հարցերը կարգավորվեն, հույս ունենք, ամեն ինչ կլուծվի»,- հավելել է նա։

Իրանական ընկերության ղեկավարը շեշտել է նաև, որ Իրանը, ունենալով աշխարհագրական եզակի դիրք, կարող է իրար կապել Հարավային Կովկասն ու Պարսից ծոցի երկրները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ իրանական կողմը հետաքրքրված է Ռուսաստանից գազի մատակարարումներով։ Թեհրանն ու Մոսկվան, Կատարի և Թուրքմենստանի մասնակցությամբ, քննարկում են էներգետիկ հաբի ստեղծումը, ինչպես նաև սվոփ մատակարարումների հնարավորությունը։

Հավելենք, որ ՌԴ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի խոսքով՝ գազամուղի կառուցման ծախսերի հիմնական մասը հոգալու է ռուսական կողմը, իսկ գազամուղն անցնելու է Ադրբեջանի տարածքով։

Tags: ԻրանԻրան-ՌԴ հարաբերություններՌԴ
Նախորդ Լուրը

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Հաջորդ Lուրը

Հայ և թուրք նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները

Այլ Լուրեր

Թուրքիա

Հայ և թուրք նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները

16/10/2026
Իրան

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

16/10/2026
ԱՄՆ

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
Հաջորդ Lուրը

Հայ և թուրք նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայ և թուրք նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները

16/10/2026

Իրանն ու ՌԴ-ն քննարկում են ռուսական գազի մատակարարման երթուղին և գնագոյացման մեխանիզմները

16/10/2026

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

16/10/2026

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)