Թեհրանի ամենաբանուկ հրապարակներից մեկում՝ Թաջրիշում, տեղադրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բանտախցում պատկերող ինստալյացիա։
Սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութում երևում է, թե ինչպես է Թրամփի կերպարով գրիմավորված դերասանը գտնվում հրապարակի տարածքում տեղադրված ճաղավանդակներով բանտախցի ներսում։
Ինստալյացիան ուղեկցվում է «Այս տեսարանը չտեսնելը հանցագործություն է» գրությամբ։
Առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում ինստալյացիայի հեղինակների և նախաձեռնության կազմակերպիչների մասին։







