Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը։
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են թուրք-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը, հիմնվելով երկու երկրների եղբայրական հարաբերությունների վրա, մտադիր են համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի։
Թուրքիայի նախագահը կրկին շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ և հրավիրել մասնակցելու Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին։








