23-10-2026 / 16:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նիցցայի քաղաքապետն առաջարկում է Բաքվում պահվող 20 հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում

2026/10/23 14:38
Ադրբեջան, Հայաստան, Հասարակություն, Միջազգային

Ֆրանսիայի Նիցցա քաղաքի քաղաքապետ Էրիկ Սիոտին մտադիր է նախաձեռնությամբ հանդես գալ՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղից գերեվարված 20 հայի շնորհել քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։

«Ես պարտավորվել եմ առաջարկել, որ Արցախից գերեվարված 20 հայերը դառնան Նիցցայի պատվավոր քաղաքացիներ»,- «Region Monitor»-ի փոխանցմամբ, X սոցիալական ցանցում գրել է Սիոտին։

Նրա խոսքով՝ այս խորհրդանշական քայլը նպատակ ունի արտահայտելու համերաշխությունը Բաքվում անարդարացիորեն պահվող հայերի նկատմամբ։ Նիցցայի քաղաքապետը նաև ընդգծել է, որ քաղաքը շարունակելու է ջանքեր գործադրել մինչև նրանց ազատ արձակումը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։

Իսկ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Փետրվարի 17-ին 20 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրա պաշտպանական կողմը մերժել է առաջադրված մեղադրանքները՝ հայտարարելով արդար դատաքննության իրավունքի խախտումների մասին։
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ստույգ թիվը հայտնի չէ։ Բաքվի տվյալներով՝ պահվում է շուրջ 30 հայ, մինչդեռ հայկական իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ՝ նրանց իրական թիվը կարող է մոտ 80-ով ավելի լինել։

Tags: ԱդրբեջանԱրցախԲաքուԷրիկ Սիոտիհայ գերիներՆիցցաՌուբեն ՎարդանյանՖրանսիա
Նախորդ Լուրը

ԵՄ-ն պատրաստ է տրամադրել Ուկրաինայի պահանջած լրացուցիչ 70 մլրդ եվրոյի երկու երրորդը

Հաջորդ Lուրը

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

Այլ Լուրեր

Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze
Հասարակություն

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026
Ադրբեջան

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026
Թուրքիա

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Հաջորդ Lուրը

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026

Նիցցայի քաղաքապետն առաջարկում է Բաքվում պահվող 20 հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)