Ադրբեջանը հրետակոծում է ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղը։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Facebook»-ում հետևյալ տեղեկությունն է հրապարակել․
«Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը»։
Կարճ ժամանակ անց խոսնակը թարմացրել է հրապարակումը՝ հայտնելով, որ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից ևս երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ «Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան», – նշել է Ստեփանյանը։