27-05-2026 / 09:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Amnesty International» -ը դատապարտել է Ադրբեջանում ընդդիմադիրների դեմ կիրառվող բռնաճնշումները

2020/08/06 11:36
Ադրբեջան, Քաղաքականություն

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը օգոստոսի 5-ին հանդես է եկել Ադրբեջանում քաղաքական ընդդիմության դեմ կիրառվող դաժան ճնշումները, խոսքի և խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարումները քննադատող հայտարարությամբ։

«Ձերբակալությունների և ահաբեկումների վերջին ալիքը կարող է իսպառ վերացնել առանց այն էլ խիստ մասնատված քաղաքական ընդդիմությունը։ Բաքվի կենտրոնում հուլիսի  14-15-ի հանրահավաքից հետո ավելի քան 100 ընդդիմադիր ակտիվիստներ և նրանց կողմնակիցները ձերբակալվել են քաղաքական դրադապատճառներով», – ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդդիմադիրներին հրապարակայնորեն մեղադրել է բռնություն կիրառելու մեջ՝ սպառնալով «մաքրել» երկիրը «հինգերորդ շարասյունից» և «թշնամիներից, որոնք հայերից էլ վատն են»։

«Ադրբեջանի իշխանությունները պետք է վերջ դնեն քաղաքական ընդդիմադիրների և նրանց կողմնակիցների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով կիրառվող հետապնդումներին, ահաբեկումներին ու բռնաճնշումներին։ Իրենց հիմնարար իրավունքներից օգտվելու համար քրեական կամ վարչական գործերի շրջանակներում կամայականորեն ձերբակալված բոլոր անձինք պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն», – նշվել է հայտարարությունում։

Հուլիսի 14-15-ի հանրահավաքի ժամանակ հարյուրից ավելի ակտիվիստներ և ընդդիմադիր առաջնորդներ են ձերբակալվել։ Եվս 60 քաղաքացիներ ձերբակալվել և կալանավորվել են հասարակական կարգը խախտելու, իրավապահներին դիմադրություն ցույց տալու և նման մեղադրանքներով։ Ձերբակալությունների թիրախում հիմնականում  «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունն ու դրա առաջնորդներն են՝ Ասիֆ Յուսիֆլին, Բախտիյար Իմանովը, Ֆուադ Գահրամանլըն և Մամեդ Իբրագիմովը։

Բոլոր այս անձանց սպառնում է երկարաժամկետ ազատազրկում՝ իշխանությունը բռնազավթելու և անկարգություններ հրահրելու վերաբերյալ կեղծ մեղադրանքների հիման վրա։ «Amnesty International»-ի հավաստմամբ՝ նրանց թույլ չեն տալիս հանդիպել իրենց փաստաբանների հետ, և ըստ ոչ պաշտոնական տվյալների, ենթարկում են խիստ կտտանքների։

Նախորդ Լուրը

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի, նրանցից 11-ը հայեր են

Հաջորդ Lուրը

ԱՄԷ-ում շուկաներից մեկում հսկայական հրդեհ է բռնկվել

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կշարունակի առաջ շարժվել․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

26/05/2026
ԱՄՆ

Լիբանանում Իսրայելի հարվածներից վերջին 24 ժամում զոհվել է առնվազն 34 մարդ

26/05/2026
ԱՄՆ

Իրանն ԱՄՆ-ին սպառնում է նավթի գնի կտրուկ աճով

26/05/2026
Հաջորդ Lուրը

ԱՄԷ-ում շուկաներից մեկում հսկայական հրդեհ է բռնկվել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են նախաստորագրել

26/05/2026

Վրաստանը նշում է Անկախության օրը

26/05/2026

Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կշարունակի առաջ շարժվել․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

26/05/2026

Կայացել է Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը

26/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)