Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին օգոստոսի 27-ի իր տեսաուղերձում հայտնել է, որ վերադառնում է հայրենիք` մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։
Նախկինում Սաակաշվիլին բազմիցս հայտարարել է, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս իշխանության լեգիտիմությունը և պատրաստ է լինել ընտրությունների առաջնագծում։
Ընդ որում, Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ ընդունում է, որ իր նախագահության օրոք սխալներ են թույլ տրվել և պատրաստ է ներողություն խնդրել դրանց համար։
«Ես ուզում էի, որ իմ ժողովուրդն ավելի լավ, ավելի բարեկեցիկ ապրեր, և այնուամենայնիվ, ես ուզում եմ ներողություն խնդրել իրենցից թույլ տրված սխալների համար։ Ես հաստատ գիտեմ, որ իմ նախագահության ժամանակահատվածը ապարդյուն չի անցել, և շատ բաներ, որ մենք ստեղծել ենք, պահպանվում և գործում են մինչև օրս։ Սակայն, միևնույն ժամանակ, երբ Վրաստանից լուրեր եմ ստանում, հասկանում եմ, որ մենք կարող ենք շատ ավելի լավ ապրել, յուրաքանչյուր վրացի կարող է ավելի հարուստ ապրել, և մենք հաջողության կհասնենք: Ես վերադառնում եմ »,-ասել է նա։
Իր խոսքում Սաակաշվիլին նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինային «իրեն ընդունելու համար այսպիսին, ինչպիսին, որ կա` առանց պայմանների և պահանջների»։