24-08-2026 / 14:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եվս մեկ ահաբեկչական կազմակերպություն, որ կռվում է ադրբեջանական բանակի կազմում․ Region Monitor

2020/10/02 16:13
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր

Պարզվում է՝ Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է ոչ միայն սիրիացի այլ նաև թուրք ծայրահեղականներով։

Այս կադրը թուրքական «Haber Global» լրատվամիջոցի` Ադրբեջանի ռազմաճակատի վերաբերյալ ռեպորտաժից է։ Կադրում թուրքական ծայրահեղ ազգայնամոլակական, ահաբեկչական գործողություններում ներգրավված «Գորշ գայլեր» (թուրք. Bozkurtlar) կազմակերպության անդամը «հպարտորեն» ցույց է տալիս կազմակերպությունը խորհրդանշող նշանը։

Այս լուսանկարն ապացուցում և ևս մեկ անգամ փաստում է հակամարտությունում Թուրքիայի անմիջական և ուղղակի ներգրավածության մասին։ Մինչդեռ թուրքական իշխանությունները շարունակում են հերքել այդ ամենը և կատարում են միայն Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ իրավիճակը սրող հայտարարություններ։

Նշենք, որ նշյալ կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։ Թուրքիայում աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները մատներով «Գորշ գայլերի» նշան են անում։ Թուրքական ազգայնականները համարում են, որ գորշ գայլը խորհրդանշում է «թուրքի ազատության ձգտումը»։ Այդ նշանը թուրք ազգայնականները սկսել են կիրառել 1991 թվականից։

Թուրք ազգայնականների առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշը ԽՍՀՄ փլուզումից հետո մեկնել էր Բաքու, որտեղ Աբուլֆազ Էլչիբեյի կազմակերպած հանրահավաքի ժամանակ բազմահազարանոց ամբոխը նրան դիմավորել էր մատների հատուկ ժեստով, որն էլ հետագայում սկսեցին օգտագործել Թուրքիայի ազգայնականները։ «Գորշ գայլերի» նշան կոչվող մատների կոմբիանացիան հետևյալն է՝ ճկույթը և ցուցամատը վեր են պարզված, իսկ միջնմատը, մատնեմատը և բութն իրար են միացված, այսինքն, գայլի գլուխ է դառնում այդ կոմբինացիան։

Ըստ Թյուրքեշի մեկնաբանությամբ՝ ճկույթը՝ թուրքն է, ցուցամատը՝ իսլամը։ «Այդ շարժումը անելու ժամանակ մատների արանքում ազատ տարածություն է մնում, որն էլ աշխարհն է, իսկ բթի, մատնեմատի և միջնամատի միացված կետն էլ կնիքն է։ Այսինքն, «Գորշ գայլերի» նշանը ցույց է տալիս, որ թուրք-իսլամական կնիքը դնում ենք աշխարհի վրա»,-ասել էր Թյուրքեշը։

Նախորդ Լուրը

Հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի և հենակետերի հերթական խոցումները

Հաջորդ Lուրը

ՊՆ-ն հերքում է ՀՀ-ից «Տոչկա-Ու»-ով Ադրբեջանը հրթիռակոծելու մասին Ադրբեջանի հայտարարությունը

Այլ Լուրեր

Կարևոր

Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնել․ Փաշինյան

24/08/2026
Անվտանգություն

Իրանը հարևաններին զգուշացրել է չմիանալ երկրի դեմ տնտեսական պատերազմին

24/08/2026
Թուրքիա

Իրանն ու Թուրքիան պատրաստվում են երկաթուղային նոր համաձայնագիր ստորագրել

24/08/2026
Հաջորդ Lուրը

ՊՆ-ն հերքում է ՀՀ-ից «Տոչկա-Ու»-ով Ադրբեջանը հրթիռակոծելու մասին Ադրբեջանի հայտարարությունը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում իշխանամետ «Ադիլեթ»-ը ստացել է ձայների ավելի քան 71 %-ը

24/08/2026

Երևանը կարող է ինքնուրույն որոշում կայացնել և դուրս գալ ՀԱՊԿ-ից. Պեսկով

24/08/2026

Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնել․ Փաշինյան

24/08/2026

Իրանը հարևաններին զգուշացրել է չմիանալ երկրի դեմ տնտեսական պատերազմին

24/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)