Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բաքվում անցկացվել է «Գործընկերային կարողությունների փոխգործունակության նախաձեռնություն» ուսումնական դասընթացի երրորդ հանդիպումը։
Ծրագիրը կներառի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան՝ խաղաղապահ սցենարի հիման վրա ռազմական որոշումների կայացման գործընթացի (MDMP) շրջանակներում զորավարժությունների պլանավորում և անցկացում։
Նշվել է նման ուսուցման կարևորությունը խաղաղապահ գործողությունների պատրաստվածության բարձրացման, համագործակցության ամրապնդման և փորձի փոխանակման համար։







