Ադրբեջանից Վրաստան բնական գազի մատակարարումների համաձայնագիրը 20 տարով երկարաձգվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական բանակցությունների հաջող ավարտից հետո։ Այդ մասին հաղորդում է «Sputnik» գործակալության վրացական ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը։
Վրաստանի և Ադրբեջանի միջև գազի առք ու վաճառքի պայմանագիրը գործում է 2003-ից և ժամկետը լրանում էր 2026-ին։ Մայիսին կողմերը հայտարարել են պայմանագրի երկարաձգման համաձայնագրի ստորագրման մասին։
Ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ պայմանագրով նախատեսված բնական գազի ամբողջ ծավալը կօգտագործվի Վրաստանի գազային հատվածի կարիքների բավարարման համար և, համապատասխանաբար, իրենից ներկայացնում է այդ հատվածին անխափան և կայուն մատակարարումների երաշխիք։








