Մինգեչաուրի ուղղությամբ Արցախի ՊԲ-ն որևէ գործողություն չի իրականացրել: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը: Վահրամ Պողոսյանը շեշտել է, որ ոչ մի հարված ոչ Մինգեչաուրի ՀԷԿ-ի, ոչ ՋԷԿ-ի, ոչ քաղաքի, ոչ էլ ջրամբարի ուղղությամբ չի եղել: «Հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասել է Պողոսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։ Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: