Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ Ադրբեջանը հրթիռակոծում է Ստեփանակերտ ու Շուշի քաղաքները, և Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա: Այդ իսկ պատճառով Պողոսյանը Ադրբեջանի խոշոր քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ է արել անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից:
«Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության՝ մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»,-հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։