ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնեց, որ մոտ 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել համաձայնություններ: Կողմերը համաձայնվել են հետևյալ հարցերում.
1 Հայտարարվում է հրադարար հոկտեմբերի 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ գերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման նպատակով:
2.Հրադադարի կոնկրետ պայմանները կքննարկվեն լրացուցիչ:
3.ՀՀ-ն և Ադրբեջանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ՝ կարգավորման հիմնական սկզբունքներով սկսում են սուբստանտիվ բանակցություններ՝ հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:
4. Կողմերը հաստատում են բանակցությունների ձևաչափի անփոփոխելիությունը: