Թուրքիան ակնկալում է, որ Վաշինգտոնը կվերանայի իր «սխալ որոշումը»՝ կապված Անկարայի՝ ռուսական С-400 զենիթահրթիռային գնելու պատճառով սահմանված պատժամիջոցների հետ:
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի բացառենք պատժամիջոցների ցանկացած վնաս: ԱՄՆ-ն պետք է հրատապ փոխի իր սխալ որոշումը: Մենք ակնկալում ենք, որ նա կվերանայի դա»,-ասել է Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարը՝ նշելով, որ պատժամիջոցներով իրավիճակը «առաջին հերթին բացասաբար կազդի Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի հետ համատեղ միջոցառումների վրա: