21-04-2026 / 13:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան, կարծես, շրջադարձային փոփոխություններ է իրականացնում արտաքին քաղաքականության խնդրահարույց ուղեգծերում. ինչո՞ւ

2021/01/20 12:47
Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր

ԱՄՆ-ում նոր վարչակազմի պաշտոնակալմանն ընդառաջ՝ Թուրքիայի իշխանությունները, կարծես, նոր արտաքին քաղաքական մարտավարություն են որդեգրել՝ ձգտելով հնարավորինս նվազեցնել նախկին ապակայունացնող գործողությունները միաժամանակ մի քանի տարածաշրջանների հակամարտային գոտիներում կամ խնդրահարույց հարաբերություններում։


Վերոնշյալի համատեքստում, Ռ.Թ. Էրդողանի վարչակարգը մասնավորապես՝

1. Ակնհայտ կերպով փոխել է հռետորաբանությունը ԵՄ ուղղությամբ՝ վերահաստատելով նախկին ձգտումը կառույցին անդամակցելու հարցում։

2. Հնարավորինս նվազեցրել է հավակնոտ և ապակայունացնող դերակատարումը Արևելյան Միջերկրածովյան, մերձավորարևելյան տարածաշրջանների այնպիսի հիմնախնդիրներում, ինչպիսիք են Հունաստանի և Կիպրոսի հետ ջրային սահմանների հստակեցման հարցը, սիրիական, լիբիական, իսրայելապաղեստինյան հակամարտությունները։

3. Զգալի քայլեր է իրականացվում հատկապես վերջին 2 տարիների ընթացքում մի շարք առանցքային արաբական երկրների հետ լարված հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։


4. Փորձում է հարթել շուրջ մեկ տասնամյակ շարունակվող Իսրայելի հետ հարաբերություններում եղած ճգնաժամը։

5. Հարավային Կովկասում, առնվազն հռետորաբանության մակարդակում էականորեն թուլացրել է ավանդական հակահայկական ուղղությունը` հայտարարելով տարածաշրջանի ապաշրջափակման և նրա բոլոր երկրների մասնակցությամբ տարաբնույթ ձևաչափերի կազմավորման մասին։

6. Ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման վերաբերյալ հայտարարությամբ նոր բանակցային միջավայր է ձևավորում Վաշինգթոնի հետ։

Ըստ էության, Անկարայի նման մարտավարությունը և հարաբերականորեն դրական դիրքավորումը գոնե կարճաժամկետ հեռանկարում հետախուզական բնույթ է կրում, որի նպատակը Ջ. Բայդենի վարչակազմի կողմից համարժեք վերաբերմունքի արժանանալն է՝ առնվազն Դ. Թրամփի պաշտոնավարման շրջանին հատուկ «ամենաթողության մթնոլորտում» արձանագրած մի շարք շոշափելի ձեռքբերումները «մարսելու» և համակողմանի բազմաշերտ պատժամիջոցների տեսքով հետևանքներից խուսափելու նպատակով։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Իրանի նախագահը նշել է միջուկային գործարքի շուրջ պարտականությունները կատարելու պայմանը

Հաջորդ Lուրը

Մեկնարկել է Վրաստանի նախագահի այցը Բրյուսել. քննարկվելու են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ֆիդանն Անթալիայում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին

21/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին

21/04/2026
Անվտանգություն

Վրաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 2 անդամ է ձերբակալվել

21/04/2026
Հաջորդ Lուրը

Մեկնարկել է Վրաստանի նախագահի այցը Բրյուսել. քննարկվելու են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆիդանն Անթալիայում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին

21/04/2026

Բեռլինում ՌԴ դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

21/04/2026

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին

21/04/2026

Վաշինգտոնում հակապատերազմական ակցիայի ընթացքում 62 վետերան է ձերբակալվել

21/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)