04-12-2025 / 18:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք ռազմածովայինների սկանդալային հռչակագրից հետո սկսվել է նրանց ձերբակալությունը

2021/04/05 10:17
Անվտանգություն, Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ դատապարտել են իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը»՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման համար բացելու» և բանակն իսլամացնելու համար:

«Անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ Մոնտրոյի Կոնվենցիան բաց է քննարկման համար ինչպես Ստամբուլի ջրանցքի շրջանակում, և այնպես էլ նրա, թե ով իրավունք ունի չեղարկել միջազգային պայմանագրերը»,-ասված է ծովակալների հայտարարության մեջ:

Մոնտրոյի կոնվենցիան ստորագրվել է 1936 թվականին Շվեյցարիայում: Այն Թուրքիային իրավունք տվեց վերահսկել իր երկու նեղուցները՝ Բոսֆորը և Դարդանելը՝ սահմանափակելով ռազմական նավերի անցումը նեղուցներով միայն Սև ծովին սահմանակից պետություններին:

Ծովակալները կոնվենցիան անվանել են «դիվանագիտական խոշոր հաղթանակ, որով ավարտվել է Լոզանի խաղաղության պայմանագիրը, որը 1923թ. սահմանել էր ժամանակակից Թուրքիայի սահմանների մեծ մասը, և հայտարարել են, որ թուրքական նեղուցները «աշխարհում ամենակարևոր ծովային ուղիներից մեկն են»: Զինվորականների խոսքով, կոնվենցիան Թուրքիայի թույլ էր տվել չեզոք մնալ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և ընդանուր առմամբ խաղաղություն է ապահովում Սև ծովում:

Պաշտոնաթող զինվորականներն անդրադարձել են նաև բանակի իսլամացման գործոնին:

«Թուրքիայի զինված ուժերը (TAF) և մեր նավատորմը դիտմամբ հարձակման են ենթարկվել (իսլամական քարոզիչ) Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմից, և այդ դավաճանական դավադրության պատճառով շատ արժեքավոր կադրեր ենք կորցրել»,- շարունակել են ծովակալները:

«Այս դեպքերից քաղված ամենակարևոր դասն այն է, որ TAF-ը պետք է մանրակրկիտ պաշտպանի սահմանադրության անփոփոխ հիմնարար արժեքները»,-ասել են ծովակալները՝ նկատի ունենալով Սահմանադրության այն հոդվածը, որով Թուրքիան սահմանվում է որպես աշխարհիկ, ժողովրդավարական պետություն է՝ օրենքի գերակայությամբ:

Այս համատեղ հռչակագրից հետո ծովակալների նկատմամբ հետաքննություն է սկսվել, որի շրջանակում ձերբակալել են 10 հոգու:


Նախորդ Լուրը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Հարության տոնի ուղերձում անդրադարձել է ԼՂ պատերազմում գերի ընկածներին

Հաջորդ Lուրը

Փոխհրաձգություն Իրան հետ սահմանին. Վարանդայի շրջանում մաքսանենգ է վիրավորվել

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

Փոխհրաձգություն Իրան հետ սահմանին. Վարանդայի շրջանում մաքսանենգ է վիրավորվել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)